×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Ինչու՞ ստեղծեմ պետիցիա

Ինչ է հանրագիրը (պետիցիա)

Բոլորս մտահոգված ենք մեր երկրի փողոցների, բնակավայրերի, հանգստավայրերի, տեսարժան վայրերի մաքրության, բարեկարգման հարցերով:
Քիչ չեն դեպքերը, երբ բնությունը վայելելու ակնկալիքով մեկնել ենք քաղաքից դուրս, որտեղ ականատես ենք եղել աղբակույտերի:
Իսկ հանդիպե՞լ եք հուշարձանների, որոնք պատված են "հավիտենական" կեղտի, ժանգի շերտով: Ցավոք այդպիսինները քիչ չեն:
Քիչ վարորդներ չեն վնասել իրենց ավտոմեքենաները ճանապարհներին զանգվածային հանդիպող փոսերի վրայով երթևեկելիս:

Բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր սերունդներին թողնենք բարեկարգ հայրենիք: Այդպիսի ժառանգությունը այն պարտադիր մինիմումն է, ինչը պարտավոր ենք հասցնել իրենց, սակայն, կամա, թե ակամա, մերթընդմերթ մեր լուման ենք ունենում շրջակա միջավայրի աղտոտման մեջ:

Իսկ ինչպե՞ս ենք ներկայանում մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին. հողաթափերով, չսափրված խաբեբա տաքսիստներ; անուս նորաթուխ գիդեր; դեպի հանրահայտ տեսարժան վայր տանող խարխուլ ճանապարհ; ճանապարհին փչացող ավտոբուսներ; սննդի կետերում աստղաբաշխական հաշիվ ներկայացնող անձնակազմ և այլն:
Իհարկե թվարկածս մասսայական չէ, բայց դե մի քանի դեպքն էլ բավական է, որ զբոսաշրջիկը իր երկիր վերադառնա տհաճ հիշողություններով, իսկ "սառաֆանային ռադիոն" կգործի ոչ մեր օգտին:

Ունե՞ս դժգոհություններ.
- երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացումներից,
- դատական համակարգից. կարծում եք, անարդա՞ր որոշում է կայացվել և այլն,
- արտաքին ուժերն անընդունելի երևու՞յթ են պարտադրում մեր երկրին,
- գերատեսչությունների կամ կառավարության ուշադրությունը շատ կարևոր հարցի ե՞ս ցանկանում հրավիրել:
Բողոքիդ կամ խնդրանքիդ տուր հասարակական հնչեղություն, որպեսզի բարձրացրած հարցդ լուծում ստանա:


Ուստի ստեղծել ենք Ստորագրահավաք.հայ յուրատեսակ հարթակը, որտեղ կայքում գրանցված յուրաքանչյուր օգտատեր կկարողանա ստորագրահավաքով հանրագրի տեսքով իր բողոքը հասցնել պատկան մարմիններին, կոնկրետ անձի կամ անձանց, ովքեր պատասխանատու են այս կամ այն անհարիր իրավիճակը շտկելու հարցում:
 

Ինչպե՞ս ներբեռնեմ իմ ստեղծած պետիցիան ստորագրողների տվյալները


Ուշադրություն.
Կանոններից դուրս խնդրագրերը կհեռացվեն ադմինի կողմից, իսկ կրկնվելու դեպքում՝ օգտատիրոջ մուտքը դեպի www.Ստորագրահավաք.հայ կայք կարգելափակվի: