×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Փրկենք Քարահունջ պատմական համալիրը
Փրկենք Քարահունջ պատմական համալիրը

Ակադեմիկոս, գիտնական, ռադիո-ֆիզիկոս և ռադիոաստղագետ Պարիս Հերունին 4 գիտական անկախ մեթոդներով ապացուցել էր, որ Քարահունջը աստղադիտարան է, և գործել է առնվազն 7500 տարի առաջ: Այս փաստը հաստատել են մի շարք գիտնականներ, այդ թվում արտասահմանյան, որոնց վարկածով Քարահունջն ունի 12000 տարվա պատմություն:

Այս պահին որոշ սուտ հնագետների գործողություններից կործանման վտանգի է կանգնած ավելի քան 12-դարյա ազգային և միջազգային պատմամշակութային արժեք ներկայացնող Քարահունջ հուշարձան-աստղադիտարանը:
Քարերի (մեգալիթների) հիմքի տակ պեղումներ կատարելու անվան տակ, ինչը կատարվում է զավեշտորեն՝ կռունկների և քլունգների միջոցով, փորվել են փոսեր, ինչը կբերի քարերի տեղաշարժմանը, ու կարժեզրկի և կկործանի հուշարձանի պատմական արժեքը և նշանակությունը: Քարերի վրա քլունգների տեղեր են երևում:

Ողջ աշխարհի հայության ազգային հպարտություն հանդիսացող Քարահունջ համալիրի քարերը վերջերս վանդալների կողմից նաև ներկվել են սատանիստական պատկերներով:

Դիտարկում ենք այս ամենը որպես դավադրանք և հանցագործություն մեր ազգի հանդեպ և պահանջում ենք՝

- անհապաղ դադարեցնել ցանկացած պեղումներ Քարահունջ պատմական հուշարձանի տարածքում,

- կատարել վերականգնման աշխատանքներ,

- քրեական գործ հարուցել այս գործառույթը իրականացրած անձանց, ինչպես նաև թույլատվություն տվող պաշտոնյանրի նկատմամբ,

- հուշարձանի պահպանման նպատակով կազմակերպել շուրջորյա պահակային ծառայություն,

- ՀՀ մշակույթի նախարարության կողմից դիմում ներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի
համաշխարհային ժառանգության ցուցակում Քարաhունջ համալիրը ընդգրկելու վերաբերյալ:


Ստեղծման ամսաթիվ՝ 19.09.2018





Բողոքե՛լ կայքի վարչակազմին այս պետիցիայից





Պետիցիայի հեղինակ՝ Օֆելյա Կարապետյան

Այս պետիցիայի հասցեատերն էր`

- ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան
- ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան
- ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան
- ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց
- ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան




Այս պետիցիայի ստորագրահավաքն ավարտվել է

1000

 1000


Վերջին 10 ստորագրությունները