Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Ազգային Ժողովի ամբիոնից անդրադարձավ Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ բռնությունների, հետապնդումների, արժանապատվության և իրավունքների ոտնահարման և իրավապահ մարմինների անգործության խնդրին՝ կոչ անելով պատգամավորներին ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականությանը և բարեփոխումների իրականացմանը։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորիւն Վրդ. Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
"Ազգային Ժողովում տրանսգենդերի ելոյթն անարգանք էր մի ողջ քրիստոնեայ ժողովրդի հանդէպ:
Պէտք է արձանագրել, որ սեռական փոքրամասնութեան իրաւունքների պաշտպանութեան պատրուակով անարգուեց հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգն ու դարաւոր ժառանգութիւնը:
Ակնյայտ էր, որ ելոյթի նպատակը ոչ թէ իրենց խնդիրների բարձրաձայնումն էր, այլ` գովազդումը:
Նման ելոյթ, այն էլ Մեծ Պահքի շրջանին, բացարձակապէս անընդունելի է եւ ոչ հարիր մեր ժողովրդին:
Մենք աշխարհին պէտք է ներկայանանք մեր հարուստ եւ իւրօրինակ քրիստոնէական ժառանգութեամբ եւ ոչ թէ` Ազգային Ժողովում տրանսգենդերներին ելոյթ ունենալու իրաւունք տալով:
Նման երեւոյթները խորթ են մեր ժողովրդի համար եւ նման երեւոյթները մեր ժողովրդի վզին փաթաթելու իւրաքանչիւր փորձ, ի սկզբանէ դատապարտուած է ձախողման":
Այո, ելույթի նպատակը ոչ թէ իրենց խնդիրների բարձրաձայնումն էր, այլ` գովազդումը:
Պահանջենք, որպեսզի օրենքով արգելվի համասեռամոլության և այլ այլասերվածության քարոզչությունը:
Օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց կան երևույթներ, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը:
«Ազգային ընտանեկան արժեհամակարգը մեր ազգային ինքնության բաղադրիչներից մեկն է: Այն նաև ինքնիշխանության հենասյուներից է, այսինքն, եթե դու կորցնում ես ազգային ինքնությունդ, ուրեմն դու այլևս ինքնիշխան չես» («Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյան):
Էջի աջ մասում միացի՛ր ստորագրահավաքին, եթե համաձայն ես, որ օրենքով արգելվի ԱԺ ամբիոնից և որևէ հեռուստահաղորդման ընթացքում, ռադիոեթերում և տպագիր մեդիայում տրանսգենդերներին և այլ այլասերվածներին կողմ քարոզչության հնարավորությունը:
Պետիցիայի հեղինակ՝ Արմեն Սահակյան
Այս պետիցիայի ստորագրահավաքն ավարտվել է
Վերջին 10 ստորագրությունները