Տեսանելիությունը
Որպեսզի ստորագրահավաքը արագացնեք, պետիցիայի էջի հղումը հրապարակեք սոցիալական ցանցերում, ուղարկեք ընկերների էլեկտրոնային հասցեներին, տարածեք այլ ճանապարհներով:
Որքան մեծ լինի լսարանի ընդգրկումը, այնքան շուտ և արդյունավետ կկարողանաք Ձեր դիմումը (խոսքը, բողոքը) հասցնել հարցին լուծում տվող գերատեսչությանը կամ անձին:
Մենք տրամադրում ենք հարթակ Ձեր բողոքը կոկիկ ու տեխնիկապես ճիշտ ձևակերպելու համար, իսկ արդեն Ձեր պետիցիայի տակ ստորագրողների ակտիվությունը կախված է Ձեր ակտիվությունից սոց ցանցերում, համացանցում ընդհանրապես. որքան շատ կտարածվի պետիցիայով էջի հղումը, այնքան մեծ է կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ ստորագրությունների քանակը հավաքելու հնարավորությունը:
Ճիշտ ու գրագետ ձևակերպված արդիական պետիցիաները տեսանելի կդառնան կայքում. Ադմինը դրանք կավելացնի առաջին էջում: Սա ևս կբարձրացնի Ձեր պետիցիայի տեսանելիությունը, ուստի նաև կնպաստի ստորագրահավաքի արագության մեծացմանն ու հանրային հնչողություն ստանալու հնարավորություն կարող է ընձեռել:
Օնլայն պետիցիաների առավելությունն էլ այն է, որ կարող եք դրանով կիսվել մեծաքանակ մարդկան հետ՝ պրակտիկորեն վայրկյանական: Որքան մեծ քանակի մարդկանց պատմեք պետիցիայի մասին, այնքան շատ մարդ կստորագրի այն:
Ստորև կգտնեք Ձեր պետիցիայի տարածման հիմնական միջոցները:
Էլեկտրոնային նամակներ:
Էլեկտրոնային նամակը հանդիսանում է Ձեր պետիցիայի նկատմաբ մարդկանց ուշադրությունը գրավելու հիմնական միջոցը:
Պետիցիայի տարածումը սոցիալական ցանցերում:
Մեծաթիվ մարդկանց Ձեր պետիցիայի մասին պատմելու ամենահասարակ միջոցը պետիցիայի հղման հրապարակումն է ֆեյսբուքում, թվիթերում և այլ սոցիալական ցանցերում: Խնդրեք Ձեր ընկերներին տարածել գրառումը:
Օգտվեք մեսենջերներից:
Կարող եք Ձեր կազմած պետիցիայի հղումը տարածել մեսենջերներով (Skype, Viber):
Կենտրոնացեք պետիցիայի վրա:
Գերազանց մտքերը, որպես կանոն, գովազդում են իրենք իրենց: Ստորագրությունների քանակի ավելացման լավագուն միջոցը ակտուալ պետիցիա ստեղծելն է: Գրավիչ անվանումը, թեմայի գրագետ շարադրանքը, հետաքրքիր նկարի տեղադրումը կօգնեն Ձեր պետիցիայի տարածմանը:
Չեք կարողանում պետիցիան ստորագրել կամ առկա է այլ խնդիր կայքի աշխատունակության հետ կապված
Հնարավոր է կա կայքի աշխատանքի ժամանակավոր խափանում: Խնդրում ենք ստորագրել 15 րոպե անց: Եթե պրոբլեմը շարունակվում է, մեզ հարցում ուղարկեք. խնդրում ենք մանրամասն նկարագրել պրոբլեմը, Ձեր համակարգչի օպերացիոն համակարգը, վեբ բրաուզերի տիպը:
Ձեր ստորագրությունը չի երևում
Եթե Ձեր ստորագրությունը չի երևում "Վերջին 10 ստորագրությունները" բլոկում, ապա դա կարող է կապված լինել Ձեր համակարգչի ինտերնետի արագության հետ: Սպասեք մինչև 30 վայրկյան, և ստորագրությունը հաստատ կհայտնվի բլոկում:
Բողոքարկել
Պետիցիայի նկարագրության տակ գտնվող "Բողոքարկել" կոճակով կարող եք Ձեր դժգոհությունը հայտնել կայքի ադմինիստրատորին:
Ստորագրությունների դիտում և ներբեռնում
Ձեր կազմած պետիցիայի տակ կլինի ստորագրությունները Excel ձևաչափով ներբեռնելու հնարավորություն:
Հղում հասցեատիրոջը
Ստորագրահավաքի ավարտից հետո կարող եք ֆայլը նախընտրած եղանակով փոխանցել հասցեատիրոջը: Ցանկության դեպքում կաջակցենք այդ հարցում:
Իրավասություններ
Կարող եք Ձեր ստեղծած պետիցիան խմբագրել, դադարեցնել, կառավարել անհրաժեշտ ստորագրությունների թիվը, ստորագրել այլոց պետիցիաները: Պետիցիաները ստորագրելու համար www.Ստորագրահավաք.հայ կայքում գրանցվելու կարիք չկա: