×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն
Ստորագրահավաք.հայ վեբկայքը (այսուհետ` կայք) ղեկավարվում է Ստորագրահավաք.հայ-ի կողմից (այսուհետ`«մենք»):

Ստորագրահավաք.հայ-ի գործառույթների մեջ է մտնում համացանցում Ձեր անձնական տվյալների անձեռնմխելիության պաշտպանությունը: Մենք մշակել ենք գաղտնիության հետևյալ քաղաքականությունը՝ իրազեկելու այն մասին, թե ինչպես ենք իրականացնում Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև ծանոթացնելու բոլոր այն գործողություններին, որոնք կիրառվում են մեր կողմից դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը ապահովելու համար:
Օգտվելով մեր կայքից կամ ցանկացած միջոցով կայք մուտք գործելիս՝ Դուք ընդունում եք այս քաղաքականությունը: Տվյալ քաղաքականությունը վերաբերում է միայն Ստորագրահավաք.հայ կայքի միջոցով ստացված տեղեկատվությանը և չի վերաբերում տվյալ կայքից հասանելի հավելվածի օգնությամբ երրորդ կողմի կայքէջից ձեռք բերված տեղեկատվությանը կամ հղում ունեցող այլ հավելվածի, ինչպես նաև կայքից դուրս Ձեր և Ստորագրահավաք.հայ-ի միջև այլ կապի միջոցով ստացված տեղեկատվությանը:
Ժամանակի ընթացքում այս քաղաքականությունը կարող է կրել որոշակի փոփոխություններ, և՝ կայքի շարունակական օգտագործումը Ձեր կողմից ենթադրում է նման փոփոխությունների ընդունում, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել գաղտնիության քաղաքականության փոփոխությունները:


Ձեր անձնական տվյալները
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունից բացի, մենք հավաքում ենք լրացուցիչ տեղեկություններ, որոնք թույլ կտան հետագայում բարելավել ընկերության գործունեությունը:

Մենք հավաքում և պահպանում ենք հետևյալ տեղեկատվությունը.
• Այն տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք՝ լրացնելով կայքում եղած դաշտերը կամ մասնակցելով առցանց կազմակերպվող միջոցառումներին: Բացի այդ, մենք կարող ենք խնդրել լրացուցիչ տեղեկատվություն այն ժամանակ, երբ Դուք տեղեկացնեք մեր կայքի օգտագործման ընթացքում առաջացած խնդիրների մասին:
• Մեզ հետ նամակագրության պատճեները (ներառյալ էլեկտրոնային հասցեները) այն դեպքերում, երբ Դուք կապ եք հաստատում մեզ հետ:
• Հարցումներին տրված Ձեր պատասխանները, որոնք մենք կարող ենք խնդրել Ձեզ լրացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջոցառումներ կամ այլ ծրագրեր մշակելու համար: Հարցումները չեն կրում պարտադիր բնույթ:

Առանց Ձեր թույլտվության մենք Ձեր կողմից ստացված տեղեկատվությունը չենք տրամադրի երրորդ կողմին: Մենք կարող ենք տրամադրել անձնական տեղեկատվություն միայն որոշակի խմբերի, որոնց դասին են պատկանում հետևյալները.
• Երրորդ կողմերը և կապալառուները. ինչպիսիք են տարբեր տեսակի աշխատանքներ իրականացնելու նպատակով ախատանքի անցած տվյալների բազաների ադմինստրատորները: Այսպիսի խմբերը չեն տարածում Ձեր անձնական տեղեկատվությունը և չեն օգտագործում դրանք այլ նպատակներով՝ բացի մեր կողմից առաջ քաշված դրույթների իրագործելությունը ապահովելուց:
• Երրորդ կողմ-ադմինաստրատորները. հաղորդագրությունների տարածումով զբաղվող կազմակերպություններ են: Այս հաղորդագրությունների բովանդակությունը կսահմանվի Ստորագրահավաք.հայ-ի կողմից, և այդ երրորդ կողմերը անմիջական հասանելիություն չեն ունենա Ձեր անձնական տեղեկատվությանը:
Ի հավելումն սրա, Ձեր թույլտվությամբ՝ մենք տրամադրում ենք Ձեր մասին որոշակի տեղեկատվություն հետևյալ խմբերին (գոյություն ունեցող փորձի համաձայն).
• առաջնորդներին, լրատվամիջոցներին և հանրությանը այն դեպքերում, երբ Դուք ստորագրում եք միջնորդագրերը կամ երբ լրացնում եք հարցումները,
• լրացուցիչ տեղեկատվություն մեր կողմից օգտագործվող անձնական տվյալների մասին` կապված որոշակի միջոցառումների անցկացման հետ, որը ներկայացված է ստորև:



Խնդրագրեր և հարցումներ
Մենք Ձեր անունը դիտարկում ենք որպես հանրային տեղեկատվություն այն դեպքում, երբ Դուք ստորագրում եք խնդագրերը կամ լրացնում հարցումները: Օրինակ, մենք միջնորդագրերը կարող ենք տրամադրել լիդերներին, այլ թիրախային խմբերին, ինչպես նաև մամուլին: Այն դեպքում, երբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝ տարածելու Ձեր էլեկտրոնային հասցեն, Ստորագրահավաք.հայ-ը չի կրում պատասխանատվություն թիրախային լսարանի կողմից Ձեր էլեկտրոնային հասցեի օգտագործման համար:



Տվյալների անվտանգություն
Երբ Դուք Ստորագրահավաք.հայ-ին տրամադրում եք Ձեր անձնական տվյալները, մենք ջանք չենք խնայում դրանց անվտանգությունը պահպանալու համար: Ցավոք, տվյալների ոչ մի փոխանցում չի կարելի ամբողջովին անվտանգ համարել: Արդյունքում, չնայած մենք փորձում ենք Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանել, Ստորագրահավաք.հայ-ը չի կարող երաշխավորել դրանց փոխանցման անվտանգությունը և, հետևաբար, տեղեկատվության փոխանցումը իրականացվում է ռիսկի դիմելու Ձեր որոշմամբ: Մենք անում ենք ամեն հնարավոր բան մեր համակարգում տեղեկատվության անվտանգ պահպանման համար, երբ այն ստանում ենք Ձեր կողմից:
Տեղեկատվության անվտանգությունը կախված է նաև Ձեզանից: Երբ մենք տրամադրում ենք Ձեզ (կամ երբ ինքներդ եք ընտրում) գաղտնաբառ՝ մեր կայքի որոշակի բաժիններ մուտք գործելու համար, Դուք պատասխանատվություն եք ստանձնում պահպանելու գաղտնաբառի գաղտնիությունը: Խնդրում ենք ոչ ոքի հետ չկիսվել գաղտնաբառով:



Երեխաներ
Ստորագրահավաք.հայ-ը չի հավաքում անձնական տեղեկություններ երեխաների մասին: 16 տարեկանից ցածր այցելուները կայքից օգտվելիս պետք է խնդրեն ծնողի կամ օրինական խնամակալի օգնությունը և չպետք է որևէ անձնական տեղեկատվություն գրեն կայքում: Օրինակ, 16 տարեկանից ցածր այցելուները չպետք է հաղորդեն իրենց անունը, հասցեն, կոնտակտային տվյալները և այլ տեղեկություն:



Cookie-ներ
Կայքի որոշ բաժիններ պաշտպանված են գաղտնաբառով: Մենք օգտագործելու ենք cookie (դրանք տեղադրված են Ձեր համակարգչում և ղեկավարվում են Ձեր ինտերնետ բրաուզերով) այն բանի համար, որ Դուք կարողանաք վերադառնալ կայքում գաղտնաբառով պաշտպանված բաժիններ՝ առանց գաղտնաբառը կրկին մուտքագրելու, ինչպես նաև հեշտացնելու համար կայքի օգտագործումը ցանկացած այլ եղանակով, օրինակ, որոշելով Ձեր կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեի տեսակը՝ կայքի և Ձեր համակարգի համատեղելիությունը բարելավելու նպատակով: Մենք կարող ենք նաև օգտագործել cookie-ները, վերահսկելու տվյալների փոխանցումը՝ առանց կոնկրետ օգտատերերի բացահայտման, ստորև նկարագրված քաղաքականության համաձայն: Եթե Դուք ցանկանում եք անջատել cookie-ները, ապա ինտերնետ-բրաուզերների մեծ մասի գործիքների տողում օգնության բաժինը կունենա համապատասխան հրահանգները: Եթե Դուք անջատեք cookie-ները, ապա կարող եք մուտք ունենալ կայքի միայն որոշակի բաժիններ:



Տվյալների փոխանցման վերահսկում
Մեր այցելուների հետ ավելի արդյունավետ համագործակցության համար վերոնշյալ տեղեկություններից բացի, մենք օգտագործում ենք նաև cookie-ներ և այլ գործիքներ (օրինակ՝ Google Analytics-ը և նմանատիպ այլ ծառայություններ) համացանցում ակտիվության մակարդակը ուսումնասիրելու համար: Այս ծառայությունները թույլ են տալիս մեզ հավաքել վիճակագրական տվյալներ՝ առանց օգտատերերի նույնականացման:
Մենք կարող ենք օգտագործել էլեկտրոնային նամակում առկա պատկերները նամակների զանգվածային տարածման վարկանիշը որոշելու համար, և Ստորագրահավաք.հայ-ի օգտատերերի համար գտնել առավել հետաքրքրություն առաջացնողները: Մենք կարող ենք հավաքել IP հասցեներ կամ մեր կայքէջի այցելությունների վերաբերյալ այլ տվյալներ, որպեսզի ավելի լավ հասկանանք տվյալների փոխանցման հիմնական ուղղությունները, մեր կայքում տարբեր ծառայությունների օգտագործման ինտենսիվությունը:
Էլեկտրոնային հաղորդագրությունների մեջ պարունակվող URL հասցեները կարող են պարունակել նույնականացման տվյալներ, ինչը թույլ է տալիս մեզ ճիշտ կերպով բացահայտել այն անձին, ով կատարում է որոշակի գործողություն մեր կայքում: Մենք օգտագործում ենք այս URL հասցեները պարզեցնելու խնդրագրեր ներկայացնելու և ստորագրելու գործընթացը: Որոշ դեպքերում մենք կարող ենք ներկայացնել URL-ի կարճեցված տարբերակը, որը հղում ունի նույնականացման տվյալներ պարունակող ամբողջական տարբերակին: Դա արվում է էկրանին հայտնվող տվյալների ծավալը նվազեցնելու համար, հղումների պատճենահանման ժամանակ անսարքությունները կանխելու և էլեկտրոնային փոստի ծրագրերի հետ համատեղելիությունը ապահովելու համար, որոնք հասանելություն չունեն երկար հղումներին:



Այլ կայքերին հղումներ
Ստորագրահավաք.հայ-ը կարող է հղումներ տրամադրել կողմնակի կայքերին: Իրենց հերթին, այլ կայքեր կարող են հղում տալ մեր կայքին: Այդ կայքերը գործում են իրենց մշակած պայմանների և անվտանգության քաղաքականության դրույթներին համապատասխան: Ստորագրահավաք.հայ-ը չի վերահսկում կողմնակի կայքերը, և օգտվելով մեր կայքից՝ Դուք համաձայնում եք նրան, որ Ստորագրահավաք.հայ-ը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի հասանելիության, դրանցում պարունակվող տեղեկատվության, գովազդային տվյալների և այդպիսի կայքերում այլ ծառայությունների կամ նյութերի համար: Բացի այդ, Դուք ընդունում եք, որ Ստորագրահավաք.հայ-ը անմիջականորեն կամ անուղղակիորեն պատասխանատվություն չի կրում այնպիսի վնասների համար, որոնք ենթադրաբար կապված են նման կայքերում առկա ցանկացած տվյալների, գովազդի, արտադրանքի կամ նյութերի օգտագործման հետ:



Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում
Ստորագրահավաք.հայ կայքը իր հայեցողությամբ կարող է ցանկացած պահի վերանայել կամ փոփոխել այս քաղաքականությունը: Եթե մենք զգալի փոփոխություններ կատարենք մեր օգտատերերի անձնական տեղեկատվության հավաքագրման կամ օգտագործման ուղղությամբ, ապա համապատասխան հայտարարությունը կհրապարակվի մեր կայքի գլխավոր էջում և փոփոխությունները կներմուծվեն տվյալ էջ: Մենք երբեք չենք փոխի մեր քաղաքականությունը այնպես, որ օգտատերերի տվյալները, նախքան փոփոխությունների իրականացումը, առանց օգտատերերի համապատասխան համաձայնության, դառնան պակաս պաշտպանված:
Խորհուրդ ենք տալիս օգտատերերին պարբերաբար այցելել տվյալ էջը՝ ծանոթանալու մեր գործող քաղաքականությանը:



Հետադարձ կապ
Եթե Ձեզ մոտ ծագի ցանկացած հարց՝ կապված մեր գաղտնիության քաղաքականության, Ձեր անձնական տեղեկատվության պահպանման կամ մեր կայքում օգտագործվող ֆունկցիոնալի մասին, կարող եք կապվել մեզ հետ: